Երեկ տեղի ունեցավ Եվրատեսիլ երգի մրցույթի տեսահոլովակի ու երգի պրեմիերան: Ընդհանուր տպավորություններս լավն են, ու հաստատ մրցունակ երգ է: Չնայած կարելի էր ավելին մտածել: Գաղափարը հենց սկզբից ողջունել եմ: Երգիչների ձայները մեկը մյուսից լավն են: Մի խոսքով՝ բոլոր շանսերն ունենք այս տարի հաղթելու համար, եթե չհաղթենք, բարձր դիրքն արդեն ապահովված է: Դե մեզ հաղթանակ:

Սահմանադրական բարեփոխումների մասին երեկ շատ խոսվեց, ու խոսում էին այնպիսի մարդիկ, որոնք ոչ տեսել են առաջարկվող փոփոխությունները, ոչ էլ սահմանադրությունից բան են հասկանում, ասեմ ավելին՝ նույնիսկ գործող սահմանադրությունը չեն կարդացել: Այ ախպեր, էդքան սրտացավ եք ու չեք ուզում անցնի, սպասեք, կկարդաք, կգնաք քվեարկության, այ էնտեղ ձեր քվեն կտաք փոփոխություններին՝ կամ կողմ, կամ դեմ, թե չէ հիմա ջուր ծեծոցու են նման ձեր խոսքերը:

Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Ահա այն լուրը, որը կարող է շատ հարցերի պատասխան տալ տարածաշրջանում: Կո՞ղմ եք Պուտինին, թե՞ դեմ, այս պարագայում որևէ էական նշանակություն չունի, նրա քայլը պետք է ողջունել: Այս քայլից հետո Ադրբեջանն ու Թուրքիան ուղղակի կընկնեն մտորումների մեջ ու շատ հարցերի պատասխան գուցե և ինքնուրույն գտնեն:

ՕԵԿ-ը նոր պատգամավորներ է ինտեգրում: Մի կերպ ԱԺ անցած ՕԵԿ-ը հավակնում է դառնալ մեծությամբ երկրորդ խմբակցությունը: Սակայն ՕԵԿ-ը շատ չպետք է ուրախանա, քանզի այդ մարդիկ, որոնք այս պահին կինտեգրվեն ՕԵԿ-ին, վաղը շատ հեշտությամբ կարող են լքել այն: Այնպես որ, նրանց վրա խաղադրույք կատարել և հանգիստ լինել չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել