Եվրատեսիլի երգն ու տեսահոլովակն ինձ շատ դուր եկան. գիտեմ՝ շատերդ չեք համաձայնվի ինձ հետ, բավական շատ բացասական արձագանքներ եմ կարդացել:
Հզոր ձայներ, իմաստ արտահայտող ու լավ երգ, թերևս միայն baby բառն էր ավելորդ, գաղափարը փոխանցող տեսահոլովակ...
Ու թքած ունեմ, թե մեր երգը որ տեղը կզբաղեցնի: Բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքն այդ տավար մրցույթի մասին, որը քաղաքական մրցույթ է ու ոչ երաժշտական:
Ու եթե Հայոց ցեղասպանության 100-ամյակին մասնակցում ենք ու ներկայանում ենք ցեղասպանության ու հայերի աշխարհով մեկ սփռման «մասին» երգով, ուրեմն ամենակարևորն այն է, որ երգը հասցնի մեր ասելիքը:
Մնացած էլ ոչինչ էական ու կարևոր չի:
Հ.Գ. Չգիտեմ՝ ոնց կազդի դատարկվող լուսանկարահանման ու «դատարկ» աթոռների տեսարանը եվրոպացիների վրա, բայց, ինձ՝ մշեցուս վրա ազդեց, խառնեց ներաշխարհս...