Armenpress.am-ը գրում է․

Արագ շախմատի Հայաստանի 2015 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Տաշքենդում անցկացվող միջազգային մրցաշարում:

Երկրորդ տուրում Պետրոսյանը խաղում էր սպիտակներով և առավելության հասավ Նոդրիբեկ Աբդուսատորովի նկատմամբ: Հաջորդ տուրում հայ շախմատիստը կխաղա Ալեքսեյ Բարսովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տաշքենդի այս մրցաշարն անցկացվում է արդեն 8-րդ անգամ` ի հիշատակ Գեորգի Ագզամովի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, որից 4 հազար դոլարը կստանա հաղթողը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակցիները կստանան համապատասխանաբար 3 և 2 հազար դոլար: Մրցաշարին մասնակցում են 76 շախմատիստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել