Life.panorama.am-ը գրում է․

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար Կլայդերմանի համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Սկիզբը՝ 19:30:
Նարեկացի արվեստի միությունում կայանալու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի քանոնի դասարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գալստյանի մենահամերգը (դասախոս` ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան): Ծրագրում՝ Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Ծովինար Հովհաննիսյանի, Խարատուր Ավետիսյանի և այլ հեղինակների, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններ: Համերգը նվիրում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մուտքն ազատ է:
Սկիզբը՝ 15:00-ին:
Նարեկացի արվեստի միությունում Երևանի Ղազարոս Սարյանի թիվ 1 արվեստի դպրոցի ռոք բաժնի աշակերտները ներկայացնելու են դասական ռոք:
Սկիզբը՝ 19:00-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/03/13/culture-events/316675
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել