«Մերսեդես» -ը գլորվել է ձորըYerkir.am-ը գրում է․

Մարտի 13-ին, ժամը 07.52-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 VD 129 պետհամարանիշով (վարորդ`1981 թ. ծնված Ս. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (40 մ): Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայի ուղևորները` 2007 թ. ծնված Մ. և 2007 թ. ծնված Մ. Բ.-ները, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել