Ամերիկյան «Mercer»
Մենք լավագույնն ենք նաև հետխորհրդային մյուս պետությունների հետ համեմատած` չհաշված մերձբալթյան պետություններին:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է 39 չափորոշիչների հիման վրա` հանցավորության մակարդակ, քաղաքական կայունություն, բժշկական օգնության որակ, տրանսպորտի աշխատանք, սրճարանների, ռեստորանների, զվարճանքի այլ օբյեկտների, մշակույթի օջախների, հանգստի գոտիների առկայություն:
Շատ լավ է, հոյակապ է, հիասքանչ… Սակայն այս լավ լուրը, չգիտես ինչու, համոզված եմ, միտումնավոր անտեսվեց գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից կամ զետեղվեց իրենց թերթերի «արվարձաններում»:
Եթե Երևանն այդ երկու քաղաքներին զիջեր անգամ մեկ նիշով, ապա ես պատկերացնում եմ եմ, թե ինչ վայնասուն կբարձրացնեին, ինչեր կհաչային, ինչ հորթային հրճվանքով «կլուսաբանեին» առաջին էջերում ու կսկսեին իրենց հերթապահ շահարկումներն արտագաղթի, կենսամակարդակի ու մնացած թեմաների շուրջ…



