Իրականում միտքը լավն է, վերջապես Եվրատեսիլն օգտագործվում է ռսի ասած «по назначению», այսինքն օգտագործվում է որպես ինֆորմացիոն հարթակ և դադարում թվալ երգի կամ դրա հետ որևէ կապ ունեցող մրցույթ:

Ինչը վերաբերվում է երգին` վերջը բավականին հավանեցի, շատ հետաքրքիր է ստացվել իմ սուբեկտիվ կարծիքով ու վերջ: Ուրիշ բան չկա ասելու երգի մասին, հատկապես «don՛t deny babe» հատվածը լսելուց հետո:

Ռեժիսորին ուղարկել թոշակի կամ հարսանիք նկարելու, հերիք է наезд отъезд-ներակոխ անել մարդկանց, գենետիկ մակարդակի վրա պետք է բուժել այդ հիվանդությունը:

Մոնտաժնիկին զրկել որևէ համակարգչով աշխատելու հնարավորությունից և պարտադրել միկրոալիքային վառարանով մտնել ինտերնետ, որ պատկերացնի՝ ինչ ցավ են ապրում մեր աչքերն այդ թրթռացող ու առանց կոմպոզիցիա կադրերից:

Ընդհանրացնելով դրականը`

Վերջապես ազգս սկսեց տարբերել Ինգա Արշակյանին։
Այս տարի հաղթանակ չակնկալելով և կարդալով youtube-յան քոմենթները՝ գիտակցում եմ, որ տեսահոլովակն իր վրա վերցված խնդիրը լուծել է, շատ ու շատ մարդիկ սկսել են հետաքրքրվել ու ճանաչել մեզ համար կյանքի իմաստ դարձած այս թեման: Եվ այսպիսով համարում եմ նախագիծը հաջողված։

Ով չի դիտել տեսահոլովակը` այստեղ

Չնայած ես կնախընտրեի նման ֆորմատով հանդես գալ` այսպես

Ինչևէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել