Ներքնազգեստ գովազդող այս 30–ամյա մոդել Սառա Սթեյջը հղիության 8–րդ ամսում է։ Սրան շատ դժվար է հավատալ, երբ տեսնում ես նրա հիանալի կազմվածքը` առանց մեկ գրամ յուղի և շատ փոքր փորիկով, որի վրա նույնիսկ մկանների խորանարդիկներ են նշմարվում։
Դատելով ամեն ինչից` Սառան շատ է մտահոգվում իր արտաքին տեսքի համար և նույնիսկ այդքան հարգելի կարգավիճակում չի դադարում զբաղվել սպորտով։ Ավելին, կինը շարունակում է մասնակցել ֆոտոսեսիաների և լուսանկարներով կիսվել Instagram–ի իր միկրոբլոգում։ Թվում է, թե հղիությունը ոչ մի կերպ չի անդրադարձել նրա կյանքի վրա։
Սառա Սթեյջ, 30 տարեկան, ապրում և աշխատում է Լոս Անջելեսում

Ոչ ոք չի հավատում, որ աղջիկը հղիության 8–րդ ամսում է


Այս լուսանկարում Սառան հղիության 7–րդ ամսում է


Շատերը ոգևորում են աղջկան, կարծելով, որ ճիշտ է հղիության ընթացքում նման կյանք վարելը։ Բայց որքանո՞վ է այն անվտանգ երեխայի համար։ Դժվար է ասել։


Այս ամբողջը կազմում է Սառայի ճաշը. հավ, սպանախ և հնդկաձավար

Աղջիկը չի դադարում զբաղվել նաև մոդելի իր աշխատանքով


Համեմատեք սովորական հղիի փորն ու Սառայինը

Հուսանք, որ փոքրիկն առողջ կծնվի




