1in.am–ը գրում է.

GVTeUm4wIT7RhOzn-(1)

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը կանխել է ահաբեկչությունը, որը չարագործները նախատեսել են իրականացնել հայտնի «Գահերի խաղը» սերիալի նկարահանման հրապարակում, հաղորդում է MIGNews-ը:

Նշվում է, որ միացյալ Իռլանդիային կողմ ծայրահեղական հանրապետականները նախատեսել էին պայթուցիկ սարք տեղադրել նկարահանման ստուդիայի ճաշարանի մոտ գտնվող աղբարկղերից մեկում:

Ենթադրյալ զոհերը կարող էին լինել հսկիչները, որոնցից շատերը ծառայել են բրիտանական բանակում և ոստիկանությունում:
Ահաբեկչությունն օգնել է կանխել ինֆորմատորը, ով կապվել է նախկին ոստիկանի հետ, վերջինս էլ` համապատասխան մարմինների:

Ահաբեկչությունը կանխվել է մի քանի ամիս առաջ, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել