Lurer.com–ը գրում է.

Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազությունը 2014թ. բացել է 3664 գործ` ավելի քան 4 հազար պաշտոնատար անձանց մասնակցությամբ, որոնք կասկածվում են պետական միջոցների յուրացման ու կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնել է Գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժոու Ցզյանը` գրում է ՌԻԱ Նովոստին:

«2014թ. ընդհանուր առմամբ դատախազությունը բացել է 3364 կոռուպցիոն գործ` 4040 պետական ծառայողների մասնակցությամբ, այդ թվում` 589-ը` քաղաքների մակարդակով: Ներգրավված միջոցների ընդհանուր գումարը կազմել է 1 մլն յուան (164 հազար դոլար)»,- հայտնել է  Չժոու Ցզյանը`զեկույցով հանդես գալով Պեկինում ամեն տարի անցկացվող Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական հավաքին:

Զեկույցի համաձայն` ընդհանուր առմամբ պաշտոնեական հանցագործությունների կատարման կասկածանքով հետաքննություն է անցկացվել 55 հազար 101 մարդու նկատմամբ, ինչը 7,4%-ով ավելի է, քան նախորդ տարի:

Կոռուպցիայի դեմ խոշորամասշտաբ արշավը սկսվել է 2012-ից, երբ իշխանության եկավ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել