Ամերիկյան «Americana at Brand» առևտրի կենտրոնը ներողություն է խնդրել հայ ձեռնարկատերերից այն բանի համար, որ ղեկավարությունն արգելել էր վաճառել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված շապիկներ։
«Մենք ցանկանում ենք ներողություն խնդրել տաղավարի վարձակալ Թինա Չուլջյանից, Ալեքս Կոդագոլյանից և Արմին Հարիրից` պատահած թյուրիմացության համար` կապված նրանց տաղավարներում վաճառվող հագուստների դիզայնի հետ»,– ասված է առևտրի կենտրոնի տարածած հայտարարության մեջ։ Ինչպես նաև նշվում է, որ նրանց վաճառած ապրանքն առավել քան ողջունելի է, հաղորդում է «Asbarez»–ը։
Ավելի վաղ թերթում հայտնվել էր Հարութ Սասունյանի հոդվածը` շապիկների վաճառքն արգելելու մասին։ Փետրվարի 25–ին առևտրի կենտրոնի ներկայացուցիչները վերջնագիր էին ներկայացրել վաճառողներին, որպեսզի վերջիններս փոխեն վաճառվող ապրանքի դիզայնը, քանի որ ղեկավարությունը բողոքներ է ստացել հատկապես Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված շապիկների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



