«Այդ քննադատողները թող ասեն՝ ինչն ավելի հետաքրքիր կլիներ». մշակույթի նախարարAravot.am-ը գրում է.

«Ես կուզենայի, որ այդ քննադատողները ասեին՝ իսկ ինչ է, որ իրենց պատկերացրածով կարող էր ավելի հետաքրքիր լինել: Քաղաքականությունը հստակ երեւում է, մենք ցույց ենք տալիս մեր մշակույթը, ցույց ենք տալիս այն, ինչ մեզ հետ կատարվել է, ցույց ենք տալիս՝ ինչպես ժողովուրդը վերապրեց այդ ողբերգությունը ու կրկին  մշակույթով ենք պատասխանում: Ինչպես վերստեղծվեց մշակութային կյանքը, վերակերտվեց ու ինչպես  բնականոն կյանքը կարողացավ ապահովել: Կարծում եմ՝ այդ իմաստով վերցրել ենք բոլոր թիրախային խմբերը՝ երիտասարդական, հոգեւոր ծրագրեր, միաժամանակ աշխարհագրական հավասարակշռությունն էլ ենք փորձել ապահովել, փորձել ենք այնպես անել, որ որեւէ պետություն, երկիր զերծ չմնա  նմանատիպ ծրագրերի մասնակցությունից»,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի քննադատողներին: Հիշեցնենք, որ տարբեր քննադատություններ կան, մասնավորապես կան կարծիքներ, որ Հայաստանը պատշաճ չի պատրաստվել 100 ամյակին: Չկան նույնիսկ բավարար օտարալեզու տպագրված գրականություն ցեղասպանության մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել