Ոստիկանությունը, հատկապես՝ճանապարհային ոստիանությունը չի կատարում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններն ու ցուցումները:Արդեն մի քանի դեպք անձամբ նկարահանել ու բարձրաձայնել են մեր հեռուստատեսության հաղոդրավարներն ու լրագրողները:Վլադիմիր Գասպարյանն ասում էր, որ ՃՈ տեսուչը, ոստիկանը պետք է իր մեքենան կայանի քաղաքացու մեքենայի հետևում և այդ ամբողջ պրոցեսը նկարահանվի տեսախցիկով:Սա ամենապարզ ու տարրական կարգադրությունն էր, որ ոստիկանապետը տվեց վերջին խորհրդակցությունների ժամանակ, մնացածին էլ չեմ էլ անդրադառնում, աչքիս առաջ նենց խախտումներ են կատարվում ամեն օր, որ ուղղակի ապշում ես, միթե՞ նման անբարեխիղճ ու ապօրինի գործող ոստիկաններին երկրորդ շանս պետք է տրվի, որ փոխվեն ու ոստիկանական համակարգի անունն ու դեմքը չգցեն:Ոչ չպետք է տրվի, ժամանակն է արդեն ՀՀ բոլոր պետական համակարգերը՝ուժայինից ու իրավապահներից սկսած մաքրվեն, հեռացվբեն անբարեխիղճ, անպատասխանատու ու սեփական աշխատանքին մատների արանքով վերաբերվող բոլոր աշխատակիցներից:Եթե այս ամենը չարվի, որևէ մեկը թող չխոսի բարեփոխումներից, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ոստիկանապետը իր համար է խոսում, ինքն իրեն դասեր է տալիս, փաստը նա է, որ իրեն ոչ ոք չի լսում, այլապես նման դեպքեր էլ չէին լինի:Հազար ամոթ, հազար ամոթ ոստիկանությանը:Եթե որևէ մեկը կա, որ կասկածում է իմ այս խոսքերում, իմ ֆեյսբուքյան էջում կարող է տեսնել Արմենիայի հաղոդրավար Կարեն Քոչարյանի նկարահանումը, ոնց է ոստիկանը խախտում օրենքը:
Սա տեսանյութն է, որտեղ երևում է թե ոնց է Երևանի ճանապարհային ոստիկանության 1107 բորտիմեքենան խախտում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանը,
Ճանապարհային ոստիկանության մեքենան պարտադիր պետք է լինի տուգանվողի մեքենայի հետևը, ըստ օրենքի, որ նկարահանի թե ինչ ա կատարվում, բայց նրանք չեն անում:
Ashot Aharonyan, ինչու՞ ոստիկանները չեն կատարում ոստիկանապետի հրամանները: