Lurer.com-ը գրում է.
Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ եվրախորհրդարանականները Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ բանաձև են ընդունել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ այդ բանաձևը կոչ է անում «արդար և անկողմնակալ» միջազգային հետաքննության անցկացում` միջազգային այնպիսի կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպախորհուրդը և ԵԱՀԿ-ն:
Բանաձևի տեքստում նաև նշում է, որ Նեմցովի սպանությունը դարձել է «ժամանակակից Ռուսաստանում ամենակարևոր քաղաքական սպանությունը» և «խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական ընդդիմության դեմ շարունակվող ռեպրեսիաների քաղաքականություն»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանը ցանկանում է պահանջել Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=177117&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



