Պիտի խոսեմ սիրիահայերից: Խոստովանեմ՝ իրենք հայաստանցի տղերքից մի քանի քայլ առաջ են: Այսօր Արցախում հանդիպեցի ևս մի քանի հոգու ու պիտի ասեմ՝ հիացած եմ: Չափազանց աշխատող, ստեղծող, համեստ, քչախոս, ընդհանրապես գլուխ գովալ չունեն, բացարձակապես մակաբույծի հոգեբանություն չունեն, որ տեսնեն ինչ-որ տեղից օգնություն կա, անհիմն օգտվեն, երբ օգնություն ես առաջարկում, քեզանից միայն խնդրում են աշխատանքային գործիքներ կամ այնպիսի բան, որով կարողանան արարել, Արցախում մի կտոր ազատ հող չեն թողել և ստիպում են տեղի ղեկավարությանը համատեղ աշխատել, ստեղծել: Ինձ թվում է՝ մոտ ապագայում այդ տղաները մեզ մոտ նոր որակներ կստեղծեն, էս գաղջության, քյարթուության նաև ղզիկության վերացմանն էապես կնպաստեն: Այնքան էլ շատ չամուսնացած տղաներ կային, որ իրոք ցանկանում էին ընտանիք ստեղծել, սեփական երջանկությունը կառուցել, բայց փոքր-ինչ կոմպլեքսավորվածություն նկատեցի: Մի օր ջղայինանալու եմ, ինչքան չամուսնացած ֆրենդուհիներ ունեմ, ծանոթացնեմ հետները::-)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել