Tert.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին հրամանագիր է ստորագրել Ստեփան Զաքարյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին՝ ղեկավարվելով Հա¬յաu¬տա¬նի Հան¬րա¬պետության Սահմանադրության 55-րդ հոդ¬վա¬ծի 5-րդ կետով, հիմք ընդու¬նե¬լով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաu¬տանի Հան¬րա¬պետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մա¬սե¬րը և հաշվի առնելով Հա-յաu¬տա¬նի Հան¬րա¬պետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի ՆԿ-16-Ա կար¬գա¬դրու¬թյամբ uտեղծված ժամանակավոր հանձնաժո¬ղովի որոշումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը մարտի 10-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումները, որոշում է կայացրել հաղթող ճանաչել Ստեփան Զաքարյանին՝ հիմք ընդունելով լրագրության ոլորտում, հատկապես՝ հեռուստատեսությունում նրա երկարամյա աշխատանք յին փորձը, ինչպես նաև լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները:
Ստեփան Հրաչիկի Զաքարյան
(կենսագրական համառոտ տվյալներ)
Ծնվել է 1957թ. հուլիսի 18-ին Երևանում:
Միջնակարգ կրթությունը՝ Եղիշե Չարենցի անվ. անգլիական թեքումով դպրոց:
Բարձրագույն կրթությունը՝ 1974-1978թթ. - Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին (կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի կուրս):
1978թ. գործուղվել է Հրազդանի շրջան՝ որպես շրջանային ժողովրդական թատրոնի ռեժիսոր և որպես Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, որտեղ կես դրույքով դասավանդել է մինչև 1983թ.:
Հրազդանի ժող. թատրոնում պիեսի է վերածել և բեմադրել Հրաչյա Քոչարի «Կարոտ» վիպակը:
1979-1981թթ. պայմանագրային հիմունքներով ռեժիսորի ասիստենտ է աշխատել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում:
1981-1983թթ. աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում՝ որպես գրական աշխատող, արձակի բաժնի պատասխանատու:
1983թ. աշխատանքի է անցել «Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտե»-ում՝ նախ որպես խմբագիր, հետո բաժնի վարիչ, գործակալության պետի տեղակալ, գլխավոր խմբագիր:
1985թ. լույս է տեսել «Իմ փողոցը, իմ լեռը» ժողովածուն, որի մեջ ներառված վիպակները մինչև այդ 1979-1983թթ. տպագրվել էին «Գարուն» ամսագրում:
1987թ. Մոսկվայում ավարտել է Հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցների վերապատրաստման դասընթացը:
Բազմաթիվ հեռուստատեսային և ռադիո հաղորդաշարերի, ռադիոբեմականացումների, բեմադրությունների հեղինակ է, որոնցից են «Ձայն մեծացը», պետական մրցանակի ներկայացված «Սասնա Ծռեր» էպոսի բոլոր ճյուղերի բեմականացումը և այլն: Ռադիոթատրոնում բեմադրվել են իր «Խաչելություն», «Խոր Վիրապ», «Թուղթ առ Փրկիչ» պիեսները: Կոմիտասին նվիրված «Խաչելությունը» բեմադրվել և բազմիցս եթեր է հեռարձակվել հեռուստատեսությամբ:
Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը «Խոր Վիրապ» պիեսի հիման վրա է գրել իր «Գրիգոր Լուսավորիչ» օպերան:
Վերը թվարկված պիեսներն ընդգրկվել են «Խոր Վիրապ» պիեսների ժողովածուում, որը լույս է տեսել 1995թ.:
1997-1998թթ. աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ:
1993-2003թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է եղել «Միասնություն» դաշինքի կազմում: Ընդգրկվել է պետական-իրավական մշտական հանձնաժողովում:
2003-2007թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է եղել «Արդարություն» դաշինքի կազմում: Ընդգրկվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:
2000-2007թթ. եղել է ՀԺԿ անդամ, ընտրվել կուսակցության վարչության քարտուղար:
2009թ. փետրվարի 20-ից մինչև 2015թ. թետրվարի 20-ը եղել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: 2012թ. մինչև 2015թ. փետրվարի 20-ը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ:



