Վերջապես կայացավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան, որից էլ հասկացանք, թե ով է Հայաստանից միանում խմբին:
Այսպիսով, վեցերորդ մասնակիցը Հայաստանից Ինգա Արշակյանն է: Խմբի մյուս հինգ անդամներն են` ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը , Եթովպիայից Վահե Թիլբյանը, ով ներկայացնում է Աֆրիկան, Ասիայից Ստեֆանի Թոփալյանը եւ օպերային երգչուհի Մերի-Ջին ՕԴոհերթի Վասմաթզիանը, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։
«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



