Esem.am-ը գրում է.

Հեռուստահաղորդավարուհի Մարինա Գրեգը ևս պատասխանել է ESem.am պատրաստած «գարնանային» բլից հարցերին: Ըստ նրա՝ տղամարդիկ ոչ միայն տոնական օրերին, այլև ընդհանրապես պետք է ուշադիր լինեն, գնահատեն կնոջն ու հիշեցնեն, որ կինն իրենց պետք է:

Միամսյակի առթիվ ի՞նչ նվեր եք ստացել և ո՞ւմ կողմից:

- Ինձ համար կարծես միշտ միամսյակ է. մարտն ինձ համար անակնկալ էր պատրաստել, բայց դա թող գաղտնի մնա, իսկ Մարտի 8-ին շատ գեղեցիկ ծաղիկներ եմ ստացել՝ իմ սիրած կակաչները՝ գեղեցիկ մատուցմամբ:

Ըստ Ձեզո՞րն է կնոջ համար լավագույն նվերը:

- Լավագույն նվերը սիրով նվիրածն է: Իսկ գարնանային տոներին նախընտրում եմ թեթև, թեկուզ դաշտային ծաղկեփնջեր ստանալ, ինչու չէ, նաև նվիրել:

Եթե շնորհավորում եննշանակում է

Գնահատում են:

Բացի շնորհավորելը, տղամարդն ի՞նչ պետք է անի միամսյակի ընթացքում:

- Ոչ միայն միամսյակի, այլև հարաբերությունների ողջ ընթացքում պետք է լինի ուշադիր (ի դեպ, այդ ուշադրությունը շատերը շփոթում են նյութական ուշադրության հետ) և միշտ հիշեցնի, որ կինն իրեն պետք է և իր համար կարևոր մարդ է:

Ո՞րն է Կանանց տոնը նշելու լավագույն վայրը:

- Լավագույն վայրը լավ շրջապատն է: Ուրախ մարդկանց հետ որտեղ էլ լինես, հետաքրքիր կանցնի ցանկացած տոն:

 - Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր երկիրը կընտրեիք գարնանային տոներն անցկացնելու համար և ինչպե՞ս կնշեիք:

- Գարունը՝ Ճապոնիայում: Կցանկանայի լինել այնտեղ, տեսնել ինչպես է ծաղկում ճապոնական բալենին՝ սակուռան: Ծաղկած ծառերն արդեն գարնանային տոնական տրամադրություն են հաղորդում:

- Ո՞րն է եղել անցած տարիների Ձեզ համար ամենատպավորիչ նվերը Կանանց տոների կապակցությամբ:

- Հիշեցի այն մեծ արկղը, որ մի քանի տարի առաջ ստացա մարտի 7-ի գիշերը: Դրանում մի քանի նվերներ էին, իսկ արկղը բացելուն պես փուչիկները դեպի առաստաղ բարձրացան: Իրոք տպավորիչ էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել