Ինչպե՞ս սպիտակեցնել թևատակերը168.am-ը գրում է․

Յուրաքանչյուր կին ցանկանում է ազատվել թևատակերի մուգ կետերից: healthylifetricks.com-ը բնական միջոց է առաջարկում, որի շնորհիվ կարող եք ազատվել այդ խնդրից: Իհարկե, ձեզանից ժամանակ և ջանք կպահանջվի, բայց արդյունքը հրաշալի կլինի: Ձեզ ենք ներկայացնում բնական այդ միջոցները:

1. Կարտոֆիլ- Հում կարտոֆիլը հրաշալի սպիտակեցնող միջոց է: Այն չի գրգռում մաշկը, քանի որ մեղմ թթուներ է պարունակում: Ինչպե՞ս օգտագործել այն: Մի կտոր կարտոֆիլով 5-10րոպե շարունակ տրորեք թևատակերը, այնուհետև գոլ ջրով լվացեք: Ավելի արագ արդյունքների հասնելու համար կրկնեք այս գործողությունն առնվազն օրը 2 անգամ:

2. Կիտրոն- Կիտրոնը համարվում է բնական մաքրող միջոց, որը նաև ունի հակաբակտերիալ և հականեխիչ հատկություն: Ինչպե՞ս օգտագործել: Կիտրոնի բարակ շերտով լողանալուց առաջ տրորեք թևատակերը, այնուհետև օգտագործեք խոնավեցնող քսուք՝ մաշկը չորությունից պաշտպանելու համար: Խյուս ստանալու համար խառնեք կիտրոնի հյութը, յուգորտը, մեղրն ու երիցուկը, քսեք թևատակերին և թողեք 10 րոպե, այնուհետև լվացեք ջրով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել