Newsline.am-ը գրում է․

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևի փաստաբանը հաստատել է իր պաշտպանյալի խոստովանական ցուցմունքը, հաղորդում է РИА Новости-ն:

«Հայտնելով վճռի մասին՝ դատավորը հայտարարել է, որ Դադաևը ընդունել է իր մեղքը»,- հայտարարել է Զաոււր Դադաևի փաստաբան Իվան Գերասիմովը:

Նշենք, որ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալվածները թվով հինգն են՝ Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը, Շահիդ Գուբաշևը, Տամերլան Էսկերխանովը և Խամազ Բախաևը:

Նշենք, որ ավելի վաղ  հաղորդվում էր, որ Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևը և Շահիդ և Անզոր Գուբաշև եղբայրները Հանրային վերահսկիչ հանձնաժողովի անդամների հետ զրույցում հայտարարել են, որ անմեղ են և որևէ կապ չունեն սպանության հետ:

Ավելի վաղ Զաուր Դադաևը խոստովանել է, որ ինքն է կազմակերպել քաղաքական գործչի սպանությունը: Նրա խոսքերով՝ սպանությունն իրականացվել է մահմեդականների հասցեին Նեմցովի կողմից բազմիցս հնչեցված բացասական հայտարարությունների պատճառով:

Իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ Դադաևը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները իրեն ստիպել են Նեմցովի սպանության մեղքն իր վրա վերցնել՝ պայմանով, որ ազատ կարձակեն ընկերոջը:

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր բանաձև են ընդունել, որով պահանջում են ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով միջազգային հետաքննություն անցկացնել: 

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում: Նեմցովի ուղղությամբ արձակվել է 6-7 կրակոց, որոնցից դիպել է 4-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել