1in.am-ը գրում է․
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, դատելով հինգշաբթի «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթում հրապարակված նյութից, սկսել է հայտնվել հանրության մեջ քրոջ՝ Կիմ Յո Չժոնի ուղեկցությամբ։
Երկրի առաջնորդն այցելել է Դեղին ծովի Սինդո կղզու զորամաս։ Ուղեկցողների շարքում հիշատակվում է միայն քրոջ անունը՝ որպես Աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի ղեկավարի տեղակալ։
Կիմ Չեն Ինի քրոջ անունը մամուլում հիշատակվում է առաջին անգամ: Դա վկայում է երկրի հիերարխիայում նրա կարգավիճակի բարձրացման մասին։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1571202.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել