rome-photography-europe-bannerMediamonitor.am-ը գրում է․

Օտար շրջապատում զբոսաշրջիկ լինելը կարող է շատ լուրջ (երբ խաբեության ու գողության թիրախ եսդառնում) և անլուրջ՝ հումորային  (երբ անհարմարանշնորհք իրավիճակների մեջ ես ընկնում) հետևանքներ ունենալ: Ահա մի քանի տարածված երևույթներ, որոնց պատճառով Եվրոպայում կարող եք ընկնել անհարմար և ամոթալի իրավիճակների մեջ տեղի մշակույթին և սովորույթներին ծանոթ չլինելու պատճառով:

Մի՛ վերցրեք  չափից շատ իրեր

Դուք միանշանակ դժվարություններ կունենաք Եվրոպայի մարդաշատ ու զբաղված փողոցներով 33-դյույմանոց պայուսակով շրջելիս: Ճնշվածության զգացումն ու վրդովմունքը ամենահասարակ բաներն են, որ կարող են պատահել ձեզ հետ, երբ չափից մեծ ճամպրուկով ճամփորդում եք Փարիզի մետրոյով կամ անվավոր ճամպրուկով Հոլանդական ջրանցքների նեղ անցումներով: Մի՛ արեք այդպես:

Մի՛ հագնվելք  այնպես, ասես գնում եք գնդակ խաղալու

«Մի՛ հագեք սպորտային կոշիկներ Եվրոպայում» ,- ամենուր խորհուրդ են տալիս հնաոճ փորձագետները: Բայց այսօր, երբ նորաձևությունն արդեն համընդհանուր բնույթ է կրում, սպորտային կոշիկների հակամանտրան այլևս չի գործում: Սպիտակ սպորտային կոշիկները անցյալ տարի զարդարում էին Chanel-ի քայլուղին՝ հաստատելով, որ ամենօրյա  էլեգանտ փողոցային հագուստն ամենանորաձևն է: Թենիսի հասարակ կոշիկներն այսօր շատ հարմար են: Բայց, այնուամենայնիվ, խորհուրդ չենք տալիս չափն անցնել: Տնային հողաթափերն ու ռետինե ամառային կոշիկները կհանգեցնեն այն բանին, որ ռեստորաններում ձեզ կներկայացնեն զբոսաշրջիկների համար նախատեսված ուտեստների ցանկ: Դեռ ավելին, բեյսբոլի գլխարկները, զվարճալի նկարներով պայուսակները, հագուստի վրայի  ամերիկյան սպորտային թիմերի լոգոները և լավ չնստող ջինսերը կհուշեն տեղացիներին, որ դուք Եվրոպայի բնակիչ չեք և վերջիններս կօգտվեն այդ առիթից:

Լուծումը:  Նշանակություն չունի, որ նորաձևությունն ամենուր նույնն է դարձել, եվրոպացիները սովորաբար ավելի պաշտոնական են հագնվում քան ամերիկացիները: Ձեր սպորտային կոշիկների հետ վերցրեք նաև մի քիչ ավելի բիզնես  ոճի կոշիկներ: Արեք ինչ կարող եք:

Չափից շատ թեյավճար մի՛ թողեք

Գիտեմ, որ 18-20 տոկոսի չափով թեյավճար թողնելը Եվրոպայում այնպես տարածված չէ, ինչպես ԱՄՆ-ում: Բայց միևնույն է՝ շարունակում եմ 1-2 եվրո թողնել սեղանին, երբ ուտում-վերջացնում եմ: Թեյավճար թողնելը արմատացած է ամերիկյան մշակույթի մեջ, այդ պատճառով դժվար է ամեն անգամ հիշելը և միայն անհրաժեշտության դեպքում թեյավճար թողնելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել