1. Թաիլանդ

Այս զարմանահրաշ պետությունը «գրկաբաց» սպասում է բոլոր ցանկացողներին։ Դու կարող ես բնակություն հաստատել պատկերավոր վայրերից մեկում՝ Չանգ Մեյում։ Այստեղ կարելի է տնակ տնել մատչելի գներով՝ ամսական վճարելով ընդամենը 30 դոլար։ Բացի այդ՝ տնակը կգտնվի եթե ոչ անմիջապես ծովափին, ապա նրան բավականին մոտ։ Սնունդը նույնպես մատչելի է, այն այստեղ հասարակ է՝ մրգեր, բանջարեղեն, միս, որոնք կարող ես մոտակա շուկաներից հայթայթել։ Եթե քեզնից լավ խոհարար դուրս չի գալիս, ապա կարելի է հավի մսով և բրնձով ընթրիք պատվիրել ընդամենը մեկ դոլարով։
2. Կամբոջա

Այստեղ համեստ բնակարանն արժե մոտավորապես 200 դոլար։ Զբոսաշրջիկների՝ այստեղ հաճախ ժամանելը բարձրացրել է գները, սակայն կարող ես մատչելի գներով տուն վարձել, եթե այն որևէ մեկի հետ կիսես։ Սնունդն այստեղ կարժենա մոտ 2 դոլար, եթե այն պատվիրես ռեստորանում, և 1 դոլար, եթե ձեռք բերես տեղական կրպակներից։
3. Ֆիլիպիններ

Այս էկզոտիկ պետությունը նույպես պատրաստ է վերը նշված պետությունների նման մատչելի գներով «ընդունել» քեզ։ Մեծ քաղաքներում տուն վարձելը կարժենա 360 դոլար։ Սակայն եթե տեղավորվես Սեբուում՝ Ֆիլիպինների՝ զբոսաշրջության համար ամենատարածված վայրերից մեկում, որտեղ կան մեծ խանութներ և գոլֆ խաղալու տեղ, ապա գինը միանգամից կիջնի 150 դոլարի։
4. Կոստա Ռիկա

Սա մի հրաշալի պետություն է, որն ունի 12 բազմազան կլիմայական գոտիներ, արտասովոր բնություն և մշակույթ, ինչպես նաև համարվում է ապրելու համար էժան վայր։
Գները Սան Խոսեում համարվում են բավականին մատչելի։ 500-600 դոլարով տուն վարձելով՝ հեքիաթային պայմաններ կունենաս, հատկապես եթե այն կիսես քո ընկերոջ հետ։ Իսկ քաղաքից ընդամենը 75 կմ հեռավորության վրա կարելի է տուն ճարել մոտավորապես 250 դոլարով։
5. Բելիզ
Այս երկրում կան լավ հանգիստ անցկացնելու շատ պայմաններ՝ հրաշալի, փարթամ բնություն, արևադարձային կլիմա, ջրափնյա գիծ։ Բնիկները զբոսաշրջիկներին պատմում են իրենց անցած պատմությունը՝ նշելով, որ նրանք ավելի քան 10.000 տարի բնակվում են այստեղ։
Զբոսաշրջիկներին գրավում են այստեղի հարուստ բուսական և կենդանական աշխարհը և ափամերձ խութերը։
Այստեղ կարելի է 500 դոլարով բնակվել, որից 300 դոլարը կհատկացվի տան վարձին, իսկ 200 դոլարը՝ սննդին և զվարճանքներին։ Սնունդն ավելի լավ է գնել տեղական շուկաներից և ինքնուրույն պատրաստել։ Այսպես կարելի է ավելի շատ գումար խնայել, քան ռեստորանում ճաշելով։



