Բիլլի Միլլիգանը ծնվել է 1955 թվականին ու տարիներ անց մտել հոգեբուժության բոլոր դասագրքերի մեջ։ Սովորաբար անձի երկատումը ենթադրում է, որ միևնույն մարմնի մեջ ապրում են երկու անձիք, ովքեր առավել հաճախ դիմակայության մեջ են գտնվում միմյանց հետ։ Բիլլի Միլլիգանն իր մեջ հավաքել էր ոչ ավել, ոչ պակաս... 24 անձանց, որոնց փոփոխությունները մարդիկ կարող էին նկատել անգամ Բիլլիի ձայնի ու դիմախաղի փոփոխությամբ։
24 անձանցից 10-ը հիմնական էին, իսկ մնացածները ճնշվում էին այնպիսի արարքներ գործելու համար, որոնք վտանգ էին ներկայացնում «կոլեկտիվի» համար։ Անձանց հավաքածուն հիրավի ֆանտաստիկ էր. նրանց փոխհարաբերությունների կարգուկանոնի համար պատասխանատու էր ինտելիգենտ մի անգլիացի՝ Արթուր անունով, Ռեյջենը կոմունիստ էր Հարավսլավիայից, կային երկու դեռահասներ, 3 տարեկան մի աղջնակ, 19-ամյա աղջիկ, նկարիչ Ալլենը, երաժիշտ, խաբեբա և այլն։
Բիլլին 23 տարեկան էր, երբ նրան ձերբակալեցին բռնաբարություններ գործելու կասկածանքով, ու թեև նրա մեղքն ակնհայտ էր թվում, հոգեբանը նկատեց որոշակի տարօրինակություններ նրա վարքում։ Բիլլիին մանրազնին հետազոտությունների ենթարկեցին, որոնց արդյունքները պարզապես ցնցող էին։ Ահա դրանցից 7 ամենաուշագրավները։
1. Հենց Բիլլիի անձին մյուս անձիք չէին թույլատրում կառավարել գիտակցությունը, քանի որ ամեն անգամ երբ նա ուշքի էր գալիս, գտնվելով անծանոթ ինչ-որ վայրում կամ էլ բանտում, նա ինքնասպանության փորձ էր անում և դրանից հետո ամեն անգամ ուշքի էր գալիս, նա շոկի մեջ էր ընկնում, քանի որ անկեղծորեն համարում էր, որ ինքնասպանության փորձը հաջողվել էր, ու նա արդեն վաղուց մահացած պետք է լիներ։
2. Բիլլիի տարեդարձներից մեկին նրա անձերից մեկը՝ 3-ամյա Կրիստինը, տորթ էր թխել նրա համար, ու այդ կապակցությամբ Արթուրը թույլատրել էր «արթնացնել» Բիլլիին, սակայն դա հանգեցրել էր ինքնասպանության ևս մեկ փորձի, ինչից հետո նրան «քնեցրել էին» մի քանի տարով։
3. Անձերը տարբեր ունակություններ ու բնավորություններ ունեին։ Նրանցից երկուսը խոսում էին ակցենտով, մեկը գիտեր լեզու, որը Բիլլին երբեք չէր ուսումնասիրել, ուրիշը կարողանում էր ազատվել ձեռնաշղթաներից, ինչի շնորհիվ դառնում էր դոմինանտ անձ ձերբակալությունների ժամանակ, երրորդը հիանալի նկարներ էր նկարում, իսկ երիտասարդ աղջիկը լեսբուհի էր։ Ունենալով իրենց «մասնագիտացումը»՝ տարբեր անձիք սկսում էին կառավարել գիտակցությունն այն պահերին, երբ դա անհրաժեշտ էր ու համահունչ իրավիճակին։ Այսպես, երբ Բիլլին ցավ էր զգում, գործարկվում էր դեռահաս Դևիդի անձը, ով այդ ցավն իր վրա էր վերցնում, իսկ ինքը՝ Բիլլին, երբեք բարդ ապրումներ չէր ունենում վատ արարքների համար, քանի որ դրանք բոլորն էլ արվում էին իր ենթաանձերի կողմից, և նա դրանք պարզապես չէր հիշում։
4. Որպեսզի Բիլլին կանգնի դատարանի առջև և ցուցմունքներ տա բռնաբարությունների գործերով, հոգեբույժները փորձեցին միավորել նրա բոլոր անձերը։ Այսպես կոչված «ինտեգրված» անձը ձևավորում էին տարիներով ու մեծ դժվարությամբ։ Սկզբում հաջողվեց իրար «սոսնձել» խառնվածքով իրար առավել մոտ անձերին, սակայն Բիլլին չափից դուրս էր հուզվում, ու այդ անձերը նորից առանձնանում էին, և ամեն ինչ սկսում էին նորից։
5. Անձանց միավորումից դրանց ընդհանուր ունակություններն ավելի վատն էին ստացվում, քան յուրաքանչյուրի ունակություններն առանձին-առանձին, և ստացված անձն ունենում էր խնդիրներ ինքնորոշման հետ, քանի որ բոլոր անձանց միջինացված տարբերակն էր հանդիսանում, ով ի վիճակի չէր նույնիսկ իր անունը հիշելու։
6. Ինչպես պարզվեց հետագայում, բռնաբարությունների համար մեղավոր էր անձանցից միայն մեկը՝ 19-ամյա Ադալանան, ով լեսբուհի էր։ Չնայած նրան, որ նրան արգելված էր ստանձնել գիտակցության կառավարումը, նա «ապօրինի» կերպով անում էր դա, երբ մեկ այլ անձ կողոպտում էր կնոջը և կողոպուտը վերաճում բռնաբարության, իսկ մնացած անձիք դրա մասին գաղափար էլ չէին ունենում։
7. Հարցաքննությունների ժամանակ անասելի բարդ բան էր հենց Բիլլիի անձի հետ խոսելը։ Դա անելու համար հոգեբույժները երկար բանակցում էին Արթուրի հետ, որպեսզի նա թույլատվություն տա «արթնացնելու» Բիլլիին։ Ի վերջո, Արթուրը տվեց իր համաձայնությունը, բայց միայն այն բանից հետո, երբ հոգեբույժները խոստացեն երաշխավորել սուիցիդալ հակումներով Բիլլիի անվտանգությունը հենց Բիլլիից։



