Դերեք Թելերը ու նրա զուգընկերուհի Քրիստինա Օչոան որոշեցին վերադառնալ իրենց քարանձավաբնակ նախնիների վարած կենսակերպին։ Նրանք 21 ժամ անցկացրին Կալիֆորնիայի անապատում։ Այդ ողջ ժամանակաընթացքում նրանք զրկված էին ոչ միայն ժամանակակից կոմունալ հարմարություններից, այլև հագուստից։ Թելերը, ով գլխավոր հերոսի՝ Դենիի դերն է ստանձնել «ABC Family»-ի «Baby Daddy» կատակերգությունում, սեփական նախաձեռնությամբ չէր Քրիստինայի հետ մեկնել անապատ։ Նրանք նկարահանվում էին «Discovery»-ի «Naked And Afraid» (թարգմանաբար՝ մերկ ու վախեցած) հեռուստաշոուին։ Այս հեռուստաշոուին մասնակցելու համար մարդիկ պետք է համաձայնվեն բոլորովին մերկ վիճակում լուսանկարվել անապատում։ Հաշվի առնելով, որ զույգն այս մերկ լուսանկարները հրապարակեց «Instagram»-ում դեռևս նախքան հաղորդման հեռարձակումը, կարելի է կարծել, որ դա այնքան էլ բարդ որոշում չի եղել։ Այս հեռուստաշոուի մասնակիցները պետք է որոշ ժամանակ անցկացնեն առանց պատրաստի ուտելիքի, ջրի, հագուստի ու ժամանակակից հարմարությունների։ Նրանց թույլատրվում է իրենց հետ միայն մեկ առարկա բերել անապատ։ Դերեքն իր հետ դանակ բերեց, իսկ Քրիստինան՝ կրակվառիչ։ Նրանք զբաղվեցին որսորդությամբ, քնեցին բաց երկնքի տակ, խարույկ վառեցին, իսկ վերջում Դերեքը ոտքի վնասվածք ստացավ, ու այստեղ էլ Քրիստինան ապացուցեց, որ «թույլ սեռի ներկայացուցիչ» արտահայտությունն իր համար չէ ստեղծված։ Նա Դերեքին իր շալակն առավ ու գրկած տարավ դեպի այն ուղղաթիռը, որը հատուկ իրենց համար էր ուղարկվել։ Մի խոսքով, անապատային արկածներով լի օր անցկացնելուց հետո զույգը վառ տպավորություններով վերադարձավ իր սովորական առօրյային։





![]() |
![]() |







