Doing well: Little Dravyn gets a cuddle from mother Nicole Eggleton, after undergoing the successful transplant at just 23 days old

Փոքրիկ Դրևին Ջոնսոնի մոտ սրտային արատ առաջացավ դեռևս ներարգանդային շրջանում։ Նրա մայր Նիկոլ Էգլետոնը հղիության 22-րդ շաբաթում իմացավ, որ երեխան սրտի արատով է ծնվելու։ Երբ երեխան ծնվեց Կալիֆորնիայի հիվանդանոցներից մեկում, պարզվեց, որ երեխայի մոտ բացակայում է սրտի աջ մասը։ Փրկության միակ հույսը սրտի փոխպատվաստումն էր։ Սովորաբար համապատասխան մանկական սիրտ գտնելու համար մինչև 6 ամիս ժամանակ է պահանջվում, սակայն Դրևինի բախտը բերեց։

Miracle baby: Dravyn Johnson spent just two days on the transplant list before a new heart was found for him

Ընդամենը 2 օր անց գտնվեց համապատասխան տրանսպլանտանտը, ու երեխային վիրահատության ենթարկեցին։ Ներկայումս նա այնքան առողջ տեսք ունի, որ կողքից նայողը չի էլ կասկածի, որ փոքրիկը 23 օրականում այսպիսի բարդ վիրահատություն է տարել։ Վերջին 25 տարիների ընթացքում Կալիֆորնիայում նման բարդ վիրահատություն չէր կատարվել։ Վիրահատության հիմնական բարդությունը երեխայի տարիքն էր։ Նա Կալիֆորնիայի բժշկության ողջ պատմության մեջ երկրորդ ամենափոքրիկ բալիկն է, ով, դեռ մի ամսականն էլ չլրացած, ենթարկվել է այսպիսի վիրահատության։ Նախորդ նմանատիպ վիրահատությունը եղել էր 1994 թ.-ին, երբ մի 16 օրական երեխայի սրտի փոխպատվաստում կատարեցին։ Փոքրիկ Դրևինը պետք է բժիշկների հսկողության ներքո գտնվի, սակայն նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Բժիշկներն ասում են, որ փոքրիկի սրտի իմպլանտանտը 20 տարի կարող է ծառայել Դրևինին, իսկ 20 տարի անց նա կրկին սրտի փոխպատվաստման կարիք կունենա։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել