Ֆլորիդայի Ինգլվուդ բնակավայրում ամերիկյան 4 մետրանոց ալիգատորը քայլում է Միակկա Փայնս գոլֆի ակումբի կանաչ խոտածածկով։

Մոխրագույն կետը դուրս է ցատկում ջրից՝ զարմացնելով Կալիֆորնիայի Բախա ծովափնյա շրջանում նավարկող զբոսաշրջիկներին։

Սեուլում հարավկորեական զինուժի նորակոչիկ կին սպաները ռազմածովային ուժերի և օդուժի համատեղ հանձնաժողովի հանդիսավոր արարողության ժամանակ։

Պեկինի Ժողովրդական մեծ սրահում կայացող Ժողովրդական ազգային 12-րդ կոնգրեսի 3-րդ նստաշրջանից առաջ լուսանկարվող պատվիրակները։

Հյուրանոցի գիդերը լուսանկարվում են Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում։

Վինսենթ վան Գոգի տեսքով օդապարիկը Մալազիայի Պուտրաջայա բնակավայրում՝ օդապարիկների փառատոնի ժամանակ Տուանկու Միժան Աբադին մզկիթի վրայով թռչելիս։

Չինացի ակրոբատները ելույթ են ունենում Ֆրանկֆուրտի Օպերայի հին տանը։

Սիդնեյի Պիրտեկ խաղադաշտում «Western Sydney Wanderers» և «Melbourne City FC» թիմերի միջև Առաջին լիգայի 21-րդ խաղի մեկնարկը հետաձգվեց ուժգին ամպրոպի պատճառով։

Հոնդուրասի Տեգուսիգալպայի Տոնկոնտին միջազգային օդանավակայանում ոստիկաններն ուղեկցում են Սան Պեդրո Սուլա բանտից տեղափոխվող վտանգավոր հանցագործներին։ Բանտից 21 վտանգավոր բանտարկյալների տեղափոխության արդյունքում բռնկված անկարգության արդյունքում 3 բանտարկյալներ են զոհվել, ու 42-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել։

Ֆինլանդիայի Կոնտիոլատի բնակավայրում Բիաթլոնի աշխարհի առաջնության մասնակիցները մայրամուտին նախապատրաստվում են 15 կիլոմետրանոց՝ կանանց անհատական մրցարշավին։

Երեք տարեկան Ամին ու Աշբուն զբոսնում են Չադի Նջամենա բնակավայրի կենտրոնից 15 կմ հեռավորության վրա գտնվող փախստականների Զաֆայե ճամբարում։

Միջազգային տիեզերակայանի Սոյուզ TMA-14M տիեզերական սարքը վայրէջք է կատարում՝ տիեզերագնացներ Ալեքսանդր Սամոկուտյաևին, Ելենա Սերովային և Բերի Ուիլմորին ցած իջեցնելով Ղազախստանի Ձեզկազգան բնակավայր։

Կարաչիում Հարավային Ասիայի նորաձևության շոուին մոդելը ներկայացնում է պակիստանցի դիզայներ Y.B.Q.-ի հավաքածուն։




