Esem.am-ը գրում է․
ESem.am-ը կանանց տոնական միամսյակի կապակցությամբ զրուցել է ներկայումս Մոսկվայում բնակվող սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ու պարզել, որ այս տարի զույգն առավել շատ զբաղված է փոքրիկ Ալեքսանդրով ու տոնական բոլոր օրերը նրա հետ տանն են անցկացնում:
«Կանանց միամսյակը սկսել ենք տոնել մարտի 6-ից :) Այժմ մենք հաշվի ենք նստում փոքրիկի հետ ու նրա ցանկությունը կարևորելով՝ տոները տանն ենք նշում :) Ճիշտ է, հարկ եղած դեպքում Լիլիթի մայրը խնամում է երեխային, բայց մենք մեզնից շատ ոչ մեկին չենք վստահում: Իմ կինն ու երեխան պետք է անընդհատ աչքիս առաջ լինեն :)» ,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդրը: Նա հայտնեց, նաև, որ տանն ընկերական խնջույք են կազմակերպել և շնորհավորել իրենց կանանց:
Սերիալային դերասանը հավաստիացրեց, որ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ հաճելի անակնկալներ է մատուցել սիրելի կանանց՝ մորը, կնոջն ու զոքանչին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ