Մի քանի օր է, ինչ կրքերը չեն հանդարտվում այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք խաղերին: Առաջին ուրախալի փաստն այն է, որ Ծառուկյանը շարունակում է զբաղվել սպորտի գործերով։ Քաղաքականությունը չգիտեմ՝ սպորտում նա ճիշտ քայլեր է կատարում:

Անցնենք բուն թեմային: Մի մասը դժգոհ է, որ մերոնք գնալու են Բաքու: Իհարկե, դժգոհողներին հասկանում եմ: Նրանք ճիշտ են, կազմակերպիչներն ամեն ինչ անելու են, որ մեր տղերքը հոգեբանորեն կոտրվեն:

Կան նաև կողմ արտահայտվողներ: Եկեք մի պահ պատկերացնենք, որ եղեռնի հարյուրամյա տարելիցին հայկական դրոշ է բարձրանում, և հնչում է հայոց հիմնը: Այդ պահին բոլորը միաբերան կասեն՝ ապրեն կազմակերպիչները: Եկեք մեր տղեքին ուղղակի դուխ տանք, որ մերոնք դուխով գնան ու հնչեցնեն մեր հիմնն Ադրբեջանի սրտում:

Սպորտը հին դարերում պատերազմներ ու քաղաքականություն չէր ճանաչում, բայց վաղուց արդեն այն քաղաքականություն է ու մեծ քաղաքականություն։
Այնպես որ, քաղաքական մասին էլ պետք է հաշվի առնել ու գնահատել բոլոր ռիսկերը, թե ինչ կտա կամ ինչից կզրկի այդ խաղերին մասնակցելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել