baklazhanovaya-vodaMashable.am-ը գրում է․

Շատերը տառապում են որովայնի հատվածում եղած ճարպերից և ցանկանում են ազատվել դրանցից, սակայն չգիտեն, թե ինչպես դա անել: Պարզվում է, որ կարելի է ստանալ գեղեցիկ որովայն սմբուկի ջրի օգնությամբ:

Սմբուկը իր մեջ պարունակում է քիչ քանակությամբ կալորիաներ, այն դետոքս մթերք է: Այն իջեցնում է խոլեստերինը, դեն են նետվում տոքսինները, պարունակվում են հակաօքսիդանտներ, ֆոլաթթու, մագնեզիում և երկաթ:

Սմբուկի ջուրը պետք է խմել 7 օր և կրկնել այն մի քանի ամիս: Այդ ժամանակ պետք է փորձել սնվել ճիշտ և օգտագործել շատ քանակությամբ օգտակար աղցաններ: Հարկավոր է օրը խմել կես լիտր սմբուկի ջուր՝ ուտելուց առաջ: Մեծամասամբ մեկ շաբաթվա ընթացքում կորցնում են 2-3կգ: Բացի սմբուկի ջրից նաև օգտակար է ուտել եփված սմբուկը:

Սմբուկի ջուր

Վերցնել մեկ սմբուկ, կեղևազրկել այն, լվանալ և մանրեցնել: Վերցնել տարա և լցնել կես լիտր ջուր, իսկ հետո ավելացնել կտրատված սմբուկը: Այդպես թողնել ամբողջ գիշերվա ընթացքում: Մյուս օրը արդեն կարող եք խմել հեղուկը, եթե համը ձեզ դուր չի գա, ապա կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել