6Wwo0KUHR-HSK1-2989576-Iran_is_seeking_to_double_its_population_to_150_million_by_2065-a-47_1426094958333Mediamonitor.am-ը գրում է․

Amnesty International-ը զգուշացնում է, որ Իրանում շրջանառության դրված օրենքի նախագիծը սպառնում է տեղացի կանանց վերածել «երեխա արտադրող մեքենաների»  և տասնամյակներով հետ շպրտել կանանց իրավունքները:

Լոնդոնյան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության տվյալներով այս օրենքը, որի նախագիծը առաջին ընթերցմամբ արդեն հավանության է արժանացել խորհրդարանում, կանանց զրկում է հակաբեղմնավորիչներ օգտագործելու իրավունքից և նրանց մղում հղիության արհեստական ընդհատման վտանգավոր մեթոդների կիրառմանը: Բացի դա, նմանատիպ մեկ այլ օրենքով, որի ընթերցումը նախատեսված է հաջորդ ամիս,  նախատեսվում է երեխա չունեցող կանանց զրկել մի շարք աշխատատեղերում աշխատելու իրավունքից: Այս ամենի արդյունքում գործատուները ստիպված կլինեն նախապատվությունը տալ տղամարդ աշխատակիցներին:

Amnesty International-ի Միջին արևելքի և հյուսիսային աֆրիկայի գծով փոխտնօրեն Հասիբա Սահրոն գտնում է, որ այս օրենքները կանանց և աղջիկների իրավունքները Իրանում տասնամյակներով հետ են շպրտում, և զրկում կանանց իրենց սեփական մարմնի և կյանքի վերաբերյալ որոշում կայացնելու հիմնարար իրավունքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել