Երկիրը կարելի է դիտարկել՝ որպես կենդանի օրգանիզմ, որն ունի սեփական շնչառությունը. այն կարգավորում է իր ջերմաստիճանը, օգտագործում է էներգիան և մշտապես փոխում է իր մաշկը:
Աստղակենսաբանության ոլորտի հետազոտողները հայտնաբերել են, որ Երկրի կլիմայի նախկին կայուն վիճակը անոմալիա է և հաջորդ մի քանի միլիարդ տարում ամեն ինչ կհասնի նորմայի սահմաններին:
Օվկիանոսների մակերևույթի տակ գտնվում են ամենամեծ լեռնաշղթաները, որոնք պահպանում են երկրագնդի մակերևույթը:
Երկրի մակերևույթի ավելի քան 80 %-ն ունի հրաբխային ծագում:
Ամերիկյան հնդիկների շրջանում տարածված է այն կարծիքը, որ Երկրի մակերևույթը գտնվում է մի հսկա կրիայի վրա, և այն ցնցվում է ամեն անգամ, երբ կրիան տեղաշարժվում է:
Ըստ ամենահայտնի վարկածներից մեկի՝ ինչ-որ ժամանակ Երկիրն իր ուղեծիրը կիսել է մեկ այլ մոլորակի հետ, որին գիտնականները Թեա են անվանել: Շատ ու շատ միլիարդավոր տարիներ առաջ այդ մոլորակները բախվել են, ինչի արդյունքում իր պատմության մեջ Երկիրն ունեցել է ամենամեծ աղետը, որից հետո ձեռք է բերել հավելյալ զանգված և ունեցել իր սեփական արբանյակը:
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2012/10/blog-post_1002.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել