Հերթական եթերային անգրագիտությունը հնչեց երեկ հեռուստատեսությամբ՝ հաղորդավարների կողմից. հերթական անգամ Եվրոպան «մայրցամաք» անվանեցին, «այլոց» բառն էլ, որ «այլք» հոգնակի գոյականի սեռական հոլովն է՝ «ալյոց»: Եվ հերթական անգամ «ապահով» ասելու փոխարեն ասացին՝ «ապոհով»: Երևի գտնում են, որ ոչ թե ապահով Հայաստանում ենք ապրում, այլ «ապոհով»: Ցավոք, քաղծառայողի օրենքով քննություն չեն հանձնում հաղորդավարները, այլապես արդյունքները շատ ավելի ողբերգական կլինեն, քան որ ներկայացրեց օրերս քաղծառայության պետը քննություն հանձնած պաշտոնյաների ոչ գրագետ մակարդակի մասին: Ի դեպ, երեկ մի բարձրաստիճան պաշտոնյա էլ «համայնքի» փոխարեն «համայք» ասաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել