Օրեր առաջ լուրեր տարածվեցին, թե ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Սամվել Բաբայանը միավորվելու է ընդդիմությանը՝ աջակցելով նրան: Այս լուրն, անկեղծ ասած, ինձ ուրախացրեց՝ անկախ նրանից, որ Իժոյին, մեղմ ասած, քաղաքական կերպար չեմ համարում: Ուրախացրեց, որովհետև կարևորում եմ, որ ԼՂՀ ընտրություններն անցնեն մրցակցային միջավայրում: Սակայն այդ լուրն այսօր արտառոց հերքում է ստացել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Բաբայանի հոտ, ու վերջինս հերքել է ընտրություններին իր առնչությունը: Փաստորեն, Թովմասյանը պետբյուջեի հաշվին աշխատավարձ է ստանում՝ Բաբայանի խոսնակի պարտականությունները կատարելու համար: Այ հիմա իսկապես հավատում եմ, որ Բաբայանը վերադառնում է, որովհետև ժամանակին, երբ նա ԼՂՀ-ում բանակի հրամանատարն էր, մյուս բոլոր պաշտոնյաներն, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ոչ թե իրենց գործառույթներն էին կատարում, այլ «աշխատանքի» էին Սամոյի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել