Esem.am-ը գրում է․
Երգչուհի Սոնա Ռուբենյանը մարտի 7-ին մկրտվել է։ Նա, քույրը և եղբայրը որոշել են մկրտվել քրոջ 20-ամյակի օրը։ «Մեր ծննդյան օրվանից ծնողներս ուզում էին, որ մկրտվենք, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այն միշտ հետաքձգվում էր։ Վերջապես մկրտվեցինք»,-ESem.am-ի հետ զրույցում ասացերգչուհին։
Սոնան նշեց, որ ուսումնասիրել է մկրտության խորհուրդը ու շատ էր կարևորում մկրտվելը հատկապես այս փուլում։ «Կարևորվում եմ մաքրվելու խորհուրդն ու իսկական հայ քիրիստոնյա դառնալը։ Թեև Մեծ պահքի շրջանում խորանը փակ է, ես կարդացել էի, որ մկրտություն կատարվում է տարվա ցանկացած օր և դրա վերաբերյալ որևէ արգելք չկա»,- նկատեց նա։
Սոնայի, նրա քույրիկի և եղբոր կնքահայրը հայրիկի ընկերն է։ «Այս դեպքում դա և՛ ծնողներիս առաջարկն էր, և՛ մեր ցանկությունը։ Նրա թեկնածությունն ընդունվեց միաձայն»,- ասաց Սոնան։
Երգչուհին հայտնեց, որ իրենց մկրտության կապակցությամբ մեծ խնջույք էին կազմակերպել երևանյան ռեստորաններից ևհյուրընկալել մոտ 250 հոգու։ Հրավիրված հարազատների և ընկերների թվում են եղել հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Սևակ Ամրոյանը, Եվա Թաշչյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ