«Սանտա Բարբարա» դիմակայած սերնդի հետևորդները չեն կարող բողոքել «Հարազատ թշնամուց»: Արդեն երկու օր է՝ ազգիս «էլիտար» զանգվածը քննադատում ու բողոքում է «Հարազատ թշնամի» սերիալից: Նախ ասեմ, որ բողոքողների 90 տոկոսն ամեն վայրկյան նայում, նայում են էդ սերիալն ու ինձնից շատ են սպասում, թե ինչ կլինի հաջորդ օրը, բայց դա հեչ, մեկ ա՝ ոչ մեկ չի խոստովանի դա:
Հիմա անցնեմ առաջ.
այ ձեր հոգուն մեռնեմ, մի հատ ձեր ծնողների հետ շփվեք, իրանք «Սանտա Բարբարայի» դարաշրջանում վայիվատ արած սերունդ են, ու ո՞նց կարող եք դուք՝ նրանց հետևորդները, բողոքեք մի քանի սերիանոց սերիալից, որը, ի տարբերություն «Սանտա Բարբարայի», ունի տրամաբանություն, սցենար ու իրադարձությունների տրամաբանական շարունակություն:
Ես իրականում չեմ հասկանում այս շուխուրի բարձրացման իմաստը.... Չեք ուզում՝ մի նայեք, մի քննարկեք, մի գրեք, մի բողոքեք....
Փառք Աստծո, բացի ինձնից էլի լիքը մարդ կա, որ մեծ հաճույքով ու ամեն օր նայում է էդ սերիալը... Ու ինչպես ես, նաև շատերը, մեծ հաճույքով ընդունեցին սերիալի տրամաբանական ավարտի սցենարն ու ինձ նման գրեցին իրենց առաջարկած տարբերակները:
Այնպես որ, հարգելիներս, ոչ նայեք, ոչ էլ բողոքեք, իսկ թե նայում եք, թեթև ապրեք:



