Անչափ հետաքրքիր է: Օրեր առաջ, երբ Իրաքի բանակային ստորաբաժանումները, իրանցի կամավորները և շիական միլիցիան սկսեցին ազատագրել ԻՊ-Ի զինյալներից Թիքրիթը` Սադդամ Հուսեյնի ծննդավայրը, մի հաղորդագրություն տարածվեց: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Իրաքի ուժայինները հայտնաբերել են մի զինապահեստ, որտեղից գտել են իսրայելական արտադրության զենքեր և զինվորական սարքավորումներ և այլն: Նշվում էր, որ սա ուղիղ ապացույց է այն բանի, որ Իսրայելը կապ ունի և գաղտնի սատարում է ԻՊ-ին: Օրեր անց` երեկ, հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ ԻՊ ահաբեկիչները մանկահասակ երեխայի ձեռքով մահապատժի են ենթարկում Իսրայելի քաղաքացի մի արաբի, որը խոստովանում է իր՝ իսրայելական հետախուզության գործակալ լինելը, պատմում է, թե ինչպես են իրեն հավաքագրել, և ինչ առաջադրանք է կատարել: Լավ է մտածված. քչերն իմացան Իրաքում հայտնաբերված իսրայելական ռազմական գույքի մասին, բայց փոխարենն ամբողջ աշխարհը մտածեց, որ ԻՊ-ն Իսրայելի թշնամին է, և նրա քաղաքացուն սպանեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/427337287447902?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել