Սարսափահար նյույորքցիները լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ ականատես եղան Սիրիայի հակամարտության զոհերի ահասարսուռ խոշտանգումներին։ Ցուցահանդեսին ներկայացված լոսանկարներում պատկերված են ֆիզիկական խոշտանգումների ու սովամահության ենթարկված մարդիկ։

Նյու Յորքում այս շաբաթ 55,000 հազար լուսանկարներից ընտրված 25 նմուշներ են ցուցադրության հանվել ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Քաթարի ու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ՝ Սիրիայի կոնֆլիկտի 5-րդ տարվա թևակոխմանն ընդառաջ։
Սրանք Սիրիայում քաղաքացիական պատերազմի արդյունքում իրականացված համակարգային խոշտանգումների ու մասսայական սպանությունների «ակնհայտ վկայություններն» են։

Լուսանկարներն արվել են նախկին ռազմական ոստիկանության լուսանկարչի կողմից, ով հանդես է գալիս «Կեսար» կեղծանվամբ։ Կեսարը սիրիական բանակում ավագ սերժանտ է եղել, ով 13 տարի է անցկացրել որպես դատական լուսանկարիչ։ 2011թ-ի սեպտեմբերից մինչև 2013թ-ի օգոստոսի ամիսները Կեսարն աշխատել է ռազմական հոսպիտալում՝ լուսանկարելով Դամասկոսի շրջանում կալանքի կենտրոններում հայտնված մարդկանց։
Բրիտանիայում ՄԱԿ-ի դեսպան Մարկ Լայոլ Գրանտը նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից մարդկանց իրավունքների խախտման մասին մարդկանց իրազեկությունը։
Սիրիայում սպանվածների ու տեղահանվածների թիվը հասնում է համապատասխանաբար 220,000-ի ու 7.6 միլիոնի, իսկ 3.8 միլիոն մարդ ստիպված է եղել փախչել երկրից։










