Եվրոպայում գործում է «Հայկական միությունների ֆորում» անունը կրող կազմակերպություն, որի ղեկավարը դեռ 90-ականներին արտագաղթած Աշոտ Գրիգորյանն է: Առավել նեղ շրջապատում նրան անվանում են «քցող Աշոտ», քանի որ վերջինս հայտնի է հեղինակավոր մարդկանց խաբելու ու փուչիկ պրոյեկտներ ներկայացնելու հարցում:
Պոռոտախոսությամբ հայտնի այս անձը, որի կազմակերպությունը Եվրոպայում բնակվող մի քանի տասնյակ հայերի է միավորում, Սփյուռքում բնակվող հայերի հիմնախնդիրներով զբաղվելու փոխարեն «վերլուծական-հարցազրույցային» զբաղմունք է գտել՝ իրեն համարելով մարդ, ում հետ նույնիսկ Քոչարյանն է կիսվում:
Եթե նա կարծում է, որ դրանով իր հեղինակությունը բարձրանում է՝ ամենևին ոչ, եթե նա մտածում է, որ մարդիկ, մանավանդ նրանք, ովքեր շփվել են Քոչարյանի հետ, հավատում են նրա հիմարություններին, ապա այս հարցում ևս սխալվում է:
Ինքնահաստատվելու մեծ ճիգեր գործադրող այս մարդը ոչ ընդունելի կերպար է սփյուռքում, ոչ էլ Հայաստանում, ավելին՝ վերջին շրջանում կասկածներ են առաջացնում վերջինիս՝ կտրուկ ակտիվանալու ճիգերը:
Ցավոք, շառլատանները հասարակության մեջ ավելի արագ են ինքնահաստատվում, սակայն, որպես կանոն, դրանք կարճաժամկետ բնույթ են կրում:



