Life.panorama.am-ը գրում է.

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվելու է «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը: Այն կտևի մինչ 2015 թվականի մայիսի 31-ը: Ցուցադրության մուտքն անվճար կլինի մարտի 13-15-ը:
Սկիզբը՝ 18:00-ին: 
 
Հ. Ղափլանյանի անվ. Երևանի դրամատիկական թատրոնում կայանալու է  գրական-երաժշտական երեկո՝ «Իբրև սկիզբ»: Ասմունքելու են՝ Հրաչուհի և Արթուր Ութմազյանները: 
Սկիզբը՝ 20:00-ին: 
 
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու «Պոչատ աղվեսը», «Մորաքույրը Փարիզից», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Աֆրոդիտեի ձախ կուրծքը / Левая грудь Афродиты», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Տիկին մինիստրուհին»,  Երևանի մնջախաղի պետական թատրոնում՝ «Շերանիկ»,  Համազգային պետական թատրոնում՝ «Արտավազդ-Շիդար» ներկայացումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել