Tsu.co-ն այժմ մեր հետ է

Նոր սոցցանցի մասին բավականին շատ է խոսվում: Այս կայքի առավելություն այն է, որ ինքը գումար աշխատելու հնարավորություն է տալիս օգտատերերին: Օգտատերը կարող է գումար աշխատել իր ակտիվության շնորհիվ: Tsu-ն ակտիվորեն համագործակցում է ֆեյսբուքի հետ, և ամենայն հավանականությամբ հենց ֆեյսբուքն է օգնում նոր սոցցանցին, որ վերջինս աճի: Այստեղ ուղղակի գրանցում չկա, պետք է հրավեր ունենաս գրանցվելու համար: Եթե ցանկանում եք գրանցվել, կարող եք անցնել  այս հղումով։

 Բարի աշխատանք TSU-ում:Ճ

Պարույր Հայրիկյանն ասուլիս էր տալիս ու խոսում էր ներքաղաքական իրավիճակի մասին: Նա նաև Խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, հիշեց ԲՀԿ-ի գոյությունը: Մի խոսքով՝ մահացած քաղաքական գործիչը խոսեց մահացած քաղաքական գործիչների ու կուսակցությունների մասին: Չեմ հասկանում՝ էս մարդիկ ե՞րբ պետք է հասկանան, որ իրար վիրավորելով՝ ոչնչի չեն հասնելու ու իռացիոնալ բառերով ժողովրդին իրենց կողմ չեն կարողանալու գրավել: Ժամանակին լուրջ քաղաքական գործիչ էիք, պահպանեք էլի էդ ստատուսը:

Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելելը մեծ աղմուկ է բարձրացրել, ու ես այդ աղմուկի պատճառները չեմ հասկանում: Քիմի՝ Հայաստան այցելելը շատ մարդկանց ուշադրություն կսևեռի Հայաստանի վրա, ու շատերը կխոսեն մեր հարյուրամյակի մասին: Ի՞նչ կապ ունի էս պարագայում Քիմի կյանքը, մենակ յուրաքանչյուր քայլ պետք է օգտագործենք՝ մեր ձայնը լսելի դարձնելու համար: Այնպես որ, հանգստացեք ու առաջ նայեք, գուցե այնտեղ մի բան գտնեք:

Յուքոմը երեկ մարդկանց շրջանում խուճապ էր առաջացրել: Ինձ մի բան հետաքրքրեց՝ ինտերնետ չունեցող մարդիկ ո՞նց էին գրառումներ կատարում նույն ֆեյսբուքում: Կամ ամենախնդալուն այն է, որ Յուքոմը տեղնիկական խափանման մասին գրառում է կատարում, բայց հաշվի չի առնում, թե մարդիկ ոնց դա պետք է կարդան, եթե ինտերնետ չունեն: Աչքիս ինտերնետ չունեցած ժամանակ Յուքոմը Ռոստելեկոմի կապով էր այդ գրառումն արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել