Untitled-21in.am-ը գրում է.

Տոմաս Մյուլլերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բավարիա»-«Շախտյոր» հանդիպման լավագույն խաղացող: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մյունխենում կայացած հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով` հօգուտ «Բավարիա»-ի: Մյուլլերը մասնակցեց ամբողջ հանդիպմանն ու դուբլի հեղինակ դարձավ:

Ընդհանուր առմամբ Տոմասը 23 փոխանցում է կատարել հանդիպման ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել