«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ-ն ոչ պակաս սենսացիոն կլինի. Սերժ Սարգսյանը նույն ԳՄ-ում «կարդացած» հայտնի ելույթից ուղիղ մեկ ամիս անց կհայտարարի սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին, ասելով, որ սկսվում է սահմանադրական բարեփոխումների առաջին փուլը, արձանագրելով, որ մասնագիտական խումբն սկսում է աշխատանքը բարեփոխումների նախագծի վրա` ըստ ընդունված հայեցակարգի:

Ի դեպ, որոշ փորձագետներ չեն բացառում նաեւ, որ բարեփոխումների նախագիծը շատ ավելի վաղ կդրվի հանրաքվեի, քան հայտարարվել է, այն է` ուշ աշնանը կամ ձմեռնամուտին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել