«Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է բացատրում տոտալ առնետավազքը ԲՀԿ-ից, երեկ ասաց. «Շատ բնական եմ համարում, և սա առնետավագք չէ, պարզապես կուսակցությունը ձևավորել է Ծառուկյանը, մարդիկ համախմբվել էին, այսօր Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ, և յուրաքանչյուրը պարտավորությունից ազատվում է»: Ինչ վերաբերում է Գ. Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին՝ Աժ նախագահը նշեց. «Այդ գործընթացը կախված է ինձնից, դա միանձնյա որոշման խնդիր ունի, վերջնական եզրակացությունը օրեր անց կհրապարակեմ»»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել