Ուղիղ 25 տարի առաջ՝ 1990թ-ի մարտի 12-ին, մեկնարկեցին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների 3-րդ արտահերթ համագումարի աշխատանքները: Այդ համագումարը պետք է հիմներ երկրի նախագահի պաշտոն և ընտրեր նախագահ: Ընտրությունները կայացան մարտի 14-ին. առաջադրվել էին ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի, վարչապետ Նիկոլայ Ռիժկովի և ՆԳՆ նախարար Վադիմ Բակատինի թեկնածությունները: Վերջին երկուսն ինքնաբացարկ հայտնեցին, մնաց Գորբաչովը: Մարտի 15-ին հրապարակվեցին քվեարկության արդյունքներրը: 2245 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 2000-ը, Գորբաչովի օգտին քվեարկել էին 1329, դեմ՝ 495-ը: Անվավեր ճանաչվեց 54 քվեաթերթիկ, 122 պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը: Գորբաչովը 660 օր հետո հարկադրված լքեց պաշտոնը՝ ԽՍՀՄ փլուզման հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել