«Փրկության բանակ» բարեգործական ընկերությունը հատուկ գովազդ է թողարկել` ընդդեմ կանանց նկատմամբ բռնության։ Համապատասխան գրառումը Twitter–ում հրապարակել է կազմակերպության հարավ–աֆրիկյան մասնաճյուղը։ Գովազդային պաստառի վրա փակցված է «անհասկանալի» գույնի հայտնի հագուստը, որը բառացիորեն ցնցեց համացանցը փետրվարի վերջերին։

Հիշեցնենք, որ Tumblr–ի հրապարակած հագուստի լուսանկարը, շնորհիվ իր անհասկանալի գույնի, մեծ իրարանցում էր առաջացրել օգտատերերի շրջանում։ Արևմտյան հայտնի պարբերականները, փոփ աստղերն ու գիտնականները վիճում էին, թե ինչ գույնի է հագուստը` կապույտ և սև, թե ոսկեգույն և սպիտակ։ 

Գովազդային պաստառի վրա պատկերված է վնասվածքներով մոդել` հայտնի հագուստը հագին։ Իսկ պաստառին գրված է. «Այդքան դժվա՞ր է տեսնել սևն ու կապույտը։ Խաբկանք է այն, եթե ձեզ թվում է, թե դա նրա ընտրությունն է։ Վեց կանանցից մեկը բռնության զոհ է դառնում։ Կանգնեցրեք կանանց նկատմամբ բռնությունները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել