Tert.am–ը գրում է.
«Բրյուգեի» պաշտպան Թոմաս Մենյեն հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «Bild»-ը, գերմանական ակումբի սկաուտները ներկա են եղել 23-ամյա ֆուտբոլիստի հանդիպումներին եւ տպավորությունները հայտնել ակումբի ղեկավարությանը:
Պարբերականը հաղորդում է, որ «Բորուսիայի» մարզչական շտաբը Մենյեին դիտարկում է որպես Լուկաշ Պիշչեկի փոխարինող, քանի որ վերջինին բավականին շատ են հետապնդում վնասվածքները:
Հավելենք, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը «Բրյուգեի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/03/12/menye/1614636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել