Շատերին է տանջում այն հարցը, թե ինչ են անում հին, չօգտագործվող գնացքի վագոնների հետ։ Դրանցից շատերի ճակատագիրը նույնն է. վերածվում են ժանգոտ մետաղի ջարդոնի։ Բայց դրանցից ոչ բոլորն են նման վերաբերմունքի արժանանում։ Գտնվում են խելացի մարդիկ, ովքեր կարողանում են հին ու անպետք գնացքի վագոններին երկրորդ կյանք տալ` վերածելով դրանք հարմարավետ հյուրանոցների։ Ահա դրա վառ ապացույցը.

Առաջին հայացքից սովորական գնացիք վագոն անտառի կենտրոնում

Բավական է միայն բացել դուռը և ներս մտնել...

Այստեղ երբեմն շատ ավելի հարմարավետ է, քան սովորական տանը. կահավորված խոհանոց, երկտեղանի մահճակալ, շքեղ ննջասենյակ և բուխարի

Այսպիսի վագոնները կշռում են 30 տոննա, և հյուրանոցի տերը ստիպված վերամբարձ կռունկ վարձեց, որպեսզի դրանք տեղափոխի անտառի կենտրոն

Հյուրանոցի աշխատակիցներն ասում են, որ այստեղ տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս

Ի դեպ, այս վագոնը միակը չէ

Բացի այդ, կան վագոններ, որոնք մասամբ են փոփոխության ենթարկվել, և պահպանվել են նրանց նախնական նշանակության որոշ սուբյեկտներ, օրինակ այս մեկը։ Հատկապես երեխաները շատ են ոգևորվում, երբ իրենց մեքենավար են զգում

Հիրավի, կարելի է առաջին հայացքից անպետ մետաղի ջարդոնը վերածել հարմարավետ հյուրանոցի և եկամուտ ստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել