1in.am–ը գրում է.

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում ավարտվեց նաև Լոնդոնի «Չելսի»-ի ու ֆրանսիական ՊՍԺ-ի դիմակայությունը:
31-րդ րոպեին կոպիտ սահանկման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Զլատան Իբրահիմովիչը: Հանդիպման հաշիվը բացվեց 81-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գոլ խփեց Գերի Քեյհիլը: 5-րոպե անց հյուրերին գլխի դիպուկ հարվածով փրկեց Դավիդ Լուիսը. 1:1:
Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում` 96-րդ րոպեին, սեփական տուգանայինի մատույցներում անզգույշ խաղաց Տիագո Սիլվան` ձեռքը հպելով գնդակին: 11 մետրանոցը վստահ իրացրեց Էդեն Ազարը: Ճակատագրի հեգնանքով հենց Սիլվային էր վիճակված դնել դիմակայության վերջակետը: 114-րդ րոպեին Սիլվան անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարված կատարեց:
Արձանագրվեց ոչ-ոքի` 2:2: Դիմակայության արդյունքում գրանցվեց 3:3: Մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ ՊՍԺ-ն դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
«Չելսի» – ՊՍԺ` 2:2 (լր.ժ.)
1:0 Քեյհիլ (81′), 1:1 Լուիս (86′), 2:1 Ազար (96′, 11մ), 2:2 Սիլվա (114′)