Մուհարրեմը խուլ է և նա մի առավոտ անասելի զարմացավ, երբ ողջ հարևանությունը սկսեց խոսել իր լեզվով։ Որպեսզի այսպիսի անակնկալ պատրաստվեր, Samsung ընկերության աշխատակիցներն ու Leo Burnett գովազդային գործակալությունը թաքնված տեսախցիկներ տեղադրեցին և մի ամբողջ ամիս Մուհարրեմի հարևանությանը ժեստերի լեզուն սովորեցրեցին։

Հարևանները սովորում են ժեստերի լեզուն

Տեղադրում են թաքնված տեսախցիկները

Նշանակված օրը Մուհարրեմի քույրը եղբոր հետ դուրս է գալիս զբոսանքի

Անծանոթ անցորդը ժեստերի լեզվով նրանց բարի առավոտ է մաղթում

Խանութի վաճառողը ժեստերի լեզվով թարմ թխվածքաբլիթ է առաջարկում

Մուհարրեմն օգնեց անծանոթին հավաքել գետին թափված նարինջները

Իսկ անծանոթը ժեստերի լեզվով Մուհարրեմին ու քրոջը խնձոր առաջարկեց

Մուհարրեմը շփոթված է. մի՞թե այս բոլոր անցորդները համր են

Տաքսիում նույնպես նրան ողջունեցին ժեստերի լեզվով


Քաղաքային հրապարակում տղային գլխավոր անակնկալն էր սպասվում. նա հանդիպեց իր հարևաններին, ովքեր կարողանում էին նրա հետ շփվել ժեստերի լեզվով

Մուհարրեմը չկարողացավ զսպել արցունքները։ Որքա՜ն կարևոր է հաղթահարել հաղորդակցության արգելքները, և որքա՜ն դժվար է խուլ մարդկանց համար շփվել հասարակության հետ։








